ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Հրադադարի շուրջ որևէ նախապայման չկա»

«Հրադադարի շուրջ որևէ նախապայման չկա»
06.04.2016 | 15:01

Ապրիլի 9-ին նախատեսվում է Մինսկի խմբի այցը Երևան, Ղարաբաղ, Բաքու։ Մինչ այդ, ինչպես Մինսկի խումբը, այնպես էլ միջազգային տարբեր կառույցներ, հրադադարի կոչերով և հայտարարություններով են հանդես եկել։ Բայց, ինչպես ասում են, «միայն խոսքով կուշտ չես լինի»։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս անգամ Մինսկի խմբի այցելությունից, բացի հայտարարություններից, գործնական քայլեր հնարավո՞ր են։ Գործադիրի նիստից հետո հարցրինք արտաքին գործերի փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ։

-Մինսկի խումբը չի գալիս հայտարարություններ անելու։ Այցի նպատակը այս լուրջ իրադարձություններից հետո իրավիճակի ուսումնասիրությունն է։ Ե՛վ Մինսկի խմբի, և՛ միջազգային հանրության թիվ մեկ խնդիրն է թույլ չտալ նման բանի կրկնություն և ամեն կերպ ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը։ Այն հնարավորություն կտա խոսել՝ վերադառնալ բանակցությունների։
-Ըստ Ձեզ, նոր առաջարկներ բանակցությունների ընթացքում կլինե՞ն: Եվ մեկ հարց էլ. հրադադարը ձեռք է բերվել ինչ-որ նախապայմանների՞ շուրջ։
-Առայսօր գոյություն ունի մեկ փաստաթուղթ, որը հիմք է ծառայում բանակցությունների համար։ Դա Մադրիդյան սկզբունքներն են։ Ինչ վերաբերում է հրադադարին, ապա որևէ նախապայման գոյություն չունի։ Վերադառնում ենք նախկին ռեժիմին, որը հաստատված է 1994 թ. պայմանագրով, ինչն էլ խստորեն պետք է պահպանվի։
-Պարոն Քոչարյան, հրադադարից 5 ժամ հետո ադրբեջանական կողմը ոչ ինտենսիվ, սակայն խախտեց պայմանավորվածությունը և կրակոցներ արձակեց։ Ո՞րն է երաշխիքը, որ հակառակորդը կպահպանի հրադադարը։
-Մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք, դրա համար պետք է միշտ լինենք զգոն և պատրաստ։
-Ղազախստանը առաջարկեց տեղափոխել ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների ընդլայնված նիստը Հայաստանից մեկ այլ երկիր։ Նորություն չէ, որ Ղազախստանը միշտ էլ պաշտպանել է Ադրբեջանի շահը։ Բացառո՞ւմ եք, որ այս առաջարկը այդ շահերից չի բխում։
-Ենթադրություններ չեմ կարող անել։ Մենք շատ լավ գիտենք, որ Ղազախստանը ոչ միայն ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի, այլև թուրքալեզու պետությունների անդամ է։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ